Monday, December 7, 2009

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 21 տարի

Aysor.am.7-12-2009- 21 տարի առաջ, 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11:41-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ` Սպիտակի երկրաշարժը: Սպիտակ, Գյումրի, Վանաձոր… զանգվածային փլուզումների հետևանքով Հայաստանը տվեց տասնյակ հազարների հասնող մարդկային զոհեր: Սպիտակի երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ։ ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տվյալներով` ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելի, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն։ Տուժել է 21 քաղաք և շրջկենտրոն, 342 գյուղ։ Անօթևան է մնացել 51 հազար մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել է 12500-ը, զոհերի թիվը կազմել է 25 հազար։ Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար և Սպիտակում 4 հազար։ Թեպետ երկրաշարժից անցել է 21 տարի, սակայն այսօր էլ աղետի գոտում դեռ կան անօթևան ընտանիքներ, շարունակվում են վերականգման և վերակառուցման աշխատանքները:

No comments: