Tert.am. 7-12-2009- Թուրքիային և ԱՄՆ-ին շատ թելեր են կապում, և նրանք աշխարհի տարբեր մասերում համատեղ ռազմավարական համագոծակցության նախագծեր են զարգացնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Նրա խոսքերով` Թուրքիան 1991 թվականից սկսած կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում և այժմ՝ վերջին իրադարձությունների զարգացման լույսի ներքո, հավելյալ ռեսուրսներ և հնարավորություններ է փնտրում տարածաշրջանում իր քաղաքականությունն առաջ տանելու համար:
«Սակայն վերջին 18-20 տարիների ընթացքում Ադրբեջանը նույնպես իր ամուր տեղն է զբաղեցնում տարածաշրջանում և դարձել է Հարավային Կովկասի առաջատար երկիր: Մենք հույս ունենք, որ իր այցի ընթացքում Թուրքիայի հարգարժան վարչապետը Վաշինգթոնին ճիշտ ձևով կհասցնի թուրք-ադրբեջանական դրական համագործակցության արդյունքներն ամբողջ տարածաշրջանի կտրվածքով: Մենք նաև հույս ունենք, որ Էրդողանը կարող է ԱՄՆ-ին համոզել, որպեսզի նրանք հաշվի առնեն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերը և համատեղ ջանքերը տարածաշրջանում, որի արդյունքում Սպիտակ տունը կարող է լուրջ քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում` որպես տարածաշրջանային լրջագույն խնդիր»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում 1news.az-ը:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment