News.am. 7-12-2009- Իրանը մտադիր է Ադրբեջանից գնել մոտ 5 մլրդ խմ գազ: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամին:
«Ներկայումս քննարկվում է Ադրբեջանից Իրան առաքվելիք գազի ծավալը՝ համաձայն գործող համաձայնագրերի»,- ասել է Բահրամին:
Հիշեցնենք, որ 2010թ. դեպի Իրան ադրբեջանական գազի առաքման մասին փոխհամաձայնության հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի կեսերին SOCAR-ի եւ Իրանի ազգային գազային ընկերության միջեւ: Առակ ենթակառուցվածքները թույլ են տալիս տարեկան առաքել մոտ 500 մլն խմ գազ, բայց հետագայում կողմերը մտադիր են ընդլայնել թողունակությունը՝ գազաճնշումային կայանների թողարկման հնարավորությունների մեծացման հաշվին:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով, գազի առքուվաճառքի մասին պայմանագրի ստորագրումը նախատեսված է այս տարեվերջին:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment