Monday, December 7, 2009

Զ. Ալիզադե. ԱՄՆ ԼՂ հարցում աջակցում է հայկական կողմին

Վերջին ժամանակներս, տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումներ չեն նկատվում: Այս մասին, Դեյ.ազ լրատվական կայքին տված հարցազրույցում, հայտնել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Քաղաքագետը նշել է, որ ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում իր դիրքորոշումները փոփոխության չի ենթարկել: Նրա համոզմամբ, ԱՄՆ-ն ինչպես աջակցում էր, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության հարցում շարունակում է աջակցել Հայաստանին: Քաղաքագետի պնդմամբ, այս հարցում պետք չէ որևէ փոփոխություն ակնկալել: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաների ծավալած աշխատանքին` Ալիզադեն նշել է, որ նրանք իրականացնում են իրենց առջև դրած խնդիրները: Քաղաքագետի դիտարկմամբ, Մինսկի խումբը հայկական և ադրբեջանական կողմերի միջև հանդիպումներ է կազմակերպում, ինչպես նաև հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում: Ալիզադեն նշել է, որ չպետք է մոռանալ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, կարևոր դերում հանդես են գալիս ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլ Հայաստանն ու Ադրբեջանը: Ի վերջո խնդրի կարագավորումը կախված է այս երկու երկրների կեցվածքից:

No comments: