Tuesday, December 29, 2009

9 հազար դոլար` անազատության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրողներին

Aysor.am.29-12-2009- Սորոսի Հիմնադրամի ադրբեջանական ներկայացչությունը` «Ադրբեջան` բաց հասարակայնության ինստիտուտ» կազմակերպությունը` Լրագրողների պաշտպանության և խոսքի ազատության հիմնադրամի դիմումի համաձայն` 9 հազար դոլար է հատկացրել անազատության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրողների և բլոգերների ընտանիքներին: Ինչպես հայտնում է «Կավկազսկի ուզել»-ը, որոշում է կայացվել 3 հազարական դոլար տրամադրել «Ազադլիգ» (Ազատություն) և «Ւրական Ադրբեջան» թերթերի խմբագիրներ Գանիմատ Զախիդովի և Էյնույլե Ֆատուլաևի ընտանիքներին: Հազարական դոլար է հատկացվել համաներումով ազատ արձակված «Բիզիմ յոլ» թերթի թղթակից Մուշվիգ Հուսեյնովին, ինչպես նաև անազատության մեջ գտնվող բլոգերներ Ադնան Գաջիզադեի և Էմին Միլլիի ընտանիքներին:

No comments: