Tuesday, December 29, 2009

Դեպքի վայրում դեռ մնացել են երիտասարդների ծեծից մնացած արյան հետքերը

Tert.am. 28-12-2009- Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները շարունակեցին քարոզչանյութեր բաժանել նույն այն վայրում, որտեղ երեկվա միջադեպի պատճառով դադարեցվել էր թռուցիկների և Նիկոլ Փաշինյանի տեսասկավառակների բաժանումը: Երիտասարդներին ուղեկցում էին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կրապետյանը և լրագրողները: Վարդանանց 50ա շենքի մոտ, որտեղ տեղակայված է Արա Սիմոնյանի նախընտրական շտաբը, պատի վրայից հանված էր այն ցուցատախտակը, որի վրա գրված էր եղել Արա Սիմոնյանի նախընտրական շտաբ: Դեպքի վայրում արյան հետքեր կային, իսկ քիչ առաջ գնալով՝ նկատեցինք մի ծռված երկաթե ձող, որը, երիտասարդների հավաստմամբ, այն նույն ձողն է, որով նախորդ օրը հարվածել էին Վահագն Գևորգյանի գլխին: Այնուհետև թռուցիկներ բաժանողները զանգահարեցին ոստիկանություն և պատմեցին երկաթե ձողի և արյան հետքերի առկայության մասին: Որոշ ժամանակ անց ժամանեցին ոստիկանները և սկսեցին զննություն անցկացնել ու հեռախոսով նկարահանել: Թռուցիկներ բաժանելու ընթացքում այս անգամ որևէ միջադեպ չարձանագրվեց:

No comments: