Tuesday, December 8, 2009

ANCA. Թուրքիային հաջողվեց խաղի իր կանոնները պարտադրել Վաշինգտոնին

/PanARMENIAN.Net/ 08.12.2009 - Թուրքիայի վարչապետն օգտագործում է բանակցությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ` ուժգնացնելու համար ճնշումը ամերիկյան վարչակազմի վրա Հայոց ցեղասպանության հարցում: Այս մասին հայտարարոել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի Վաշինգտոնում կայացած հանդիպումը: «Հաջողության հասնելով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ թուրքամետ արձանագրությունների օգտագործման մեջ, նպատակ ունենալով խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Էրդողանն այժմ որոշել է ժամանել Վաշինգտոն իր հաջողությունն ամրագրելու համար»,-ասել է Համբարյանն` ընդգծելով, որ «նմանատիպ համագործակցություն էր հաստատված նաեւ ԱՄՆ նախորդ նախագահի հետ»: Նրա խոսքերով, Թուրքիայի վարչապետի գործողությունները վկայում են Անկարայի կողմից ԱՄՆ նոր նախագահի դիրքորոշման հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին, որի համաձայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց որեւէ նախապայմանների եւ խելամիտ ժամկետում:

No comments: