Wednesday, December 16, 2009

Ռուսներն ընտրել են իրենց երկրի խորհրդանիշը

Report.am- 15-12-2009- «Մեր երկրի առաջին խորհրդանիշ կարելի է համարել «մատրյոշկան», արջը և օղին», վստահեցնում են SuperJob.ru հետազոտական կենտրոնի աշխատակիցները, որոնք Ռուսաստանի տարբեր շրջաններից ավելի քան 1000 բնակչի մի հարց են տվել. «Ի՞նչը կարելի է համարել արտերկրում Ռուսաստանի խորհրդանիշ»: Հարցվածների 12 տոկոսը մատնանշել է գունագեղ ներկված փայտե տիկնիկներին` «մատրյոշկաներին», 8 տոկոսը` արջերին, 6 տոկոսը` արջերին: Հարցվածների միայն 4 տոկոսն է որպես խորհրդանիշ նշել պետական դրոշը: Ռուսների երեք տոկոսը հիշել է երկգլխանի արծվին և հայրենական արտադրության զինամթերքը (Կալաշնիկով ավտոմատ, տանկեր, ռազմական տեխնիկա): «Վալենկաներ», գազ, նավթ, սառնաշունչ ձմեռ, տիեզերանավ, Կարմիր հրապարակ, ինքնաեռ և Չեբուրաշկա. հարցվածների 2-ական տոկոս հիշել են ռուսական այս «խորհրդանիշները»: Ավելի քիչ թվով մարդիկ հիշատակել են նաև բալալայկան, մուրճ ու մանգաղը, Ռուբլյովի սրբապատկերները, վառարանը, եռաձի կառքը, խատուտիկներից պատրաստված պսակը, ձկնկիթով նրբաբլիթները, կաղամբապուրը և այլն: Հարցվածների 16 տոկոսը չի կողմնորոշվել խորհրդանիշի ընտրության հարցում:

No comments: