/PanARMENIAN.Net/ 26.12.2009 - «Ես չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է, այն դեռ ընթանում է, բայց յուրաքանչյուր կողմն ուզում է այդ գործընթացից առավելագույն օգուտ քաղել», - հայտարարել է քաղաքագետ Արիֆ Յունուսը: Նրա խոսքերի համաձայն, այն շատ երկար գործընթաց է եւ կարող է շատ երկար տեւել: «Սա իսկական աշխարհաքաղաքական խաղ է: Մենք չպետք է մտածենք, որ Թուրքիան շատ մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Ադրբեջանի շահերի պաշտպանության հարցերով: Թուրքիայի համար սա աշխարհաքաղաքական մեծ խաղի մի մասն է Արեւմուտքի հետ ընդհանրապես, իսկ ԵՄ -ի հետ` մասնավորապես: Թուրքիայի համար նույնիսկ ձեռնտու է, որ Ադրբեջանն ու ներքին ընդդիմությունը դժգոհեն, քանի որ դա թույլ է տալիս, որ Անկարան հայտարարի արձանագրությունների վավերացման բարդության մասին եւ գործընթացը ձգձգի: Անկարան ձգձգելու է այս գործընթացն այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հյութերը չի քամել դրանից: Սա Անկարայի մարտավարությունն է», - նշել է Յունուսը:
Միաժամանակ քաղաքագետը բացառեց Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի շանտաժը: « ԱՄՆ -ն երբեք չի փչացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, եւ այդ պատճառով ես կարծում եմ, որ Անկարայի վրա ճնշումն այնքան էլ ուժեղ չի լինի: Նախագահ Օբաման ավանդաբար ելույթ կունենա ապրիլի 24-ին, 1915 թ. իրադարձությունները կանվանի հայ ժողովրդի ողբերգություն եւ հայերեն կասի «Մեծ եղեռն», բայց անգլերեն ,genocideե բառը նա չի արտասանի: Այնպես որ հայ-թուրքական հարաբերությունների արագ շրջադարձ սպասել պետք չէ այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան իր համար ձեռնտու որոշակի օգուտ չի քաղի այդ գործընթացից», - ընդգծել է Արիֆ Յունուսը, գրում է 1news.az -ը:
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment