Aysor.am.7-12-2009- Թուրքական ոստիկանությունը ցրել է քրդերի ցույցը Դիարբեքիր քաղաքում, որտեղ բնակվում են հիմնականում այդ ազգի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, իրավապահ մարմինների աշխատակիցները գնդակահարել են 23-ամյա ուսանող Այդին Էրդեմին, ով մասնակցում էր բողոքի ակցիային: Նա մահացել է հիվանդանոցում:
Ցուցարարները բողոքում էին Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին բանտում պահելու նոր պայմանների դեմ: Նրանք քարեր և այրվող հեղուկով շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների, իչպես նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության տեղական բաժանմունքի վրա: Քրդերին ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Իրավապահներից մեկը վիրավորվել է:
Քուրդիստանի աշխատավորական ծայրահեղական կուսակցության 60-ամյա առաջնորդ Ա. Օջալանը նախօրեին դժգոհել էր, որ բանտային խուցը չափազանց փոքր է և ինքը դժվարությամբ է շնչում:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment