Aysor.am.7-12-2009- Դեկտեմբերի 6-ին ուկրաինական Inter հեռուստաընկերության եթերում «Подробности недели» հաղորդման ժամանակ ցուցադրվել է Ռուսլան Յարմոլյուկի և Ալեքսեյ Շմատովի տեսանյութը Լեռնային Ղարաբաղից: Խոսելով հակամարտության պատճառների մասին, հեղինակը զրուցում է Շուշիի բնակիչների հետ, նշելով, որ Շուշին հին հայկական քաղաք է եղել, իսկ Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ վերամիավորման որոշման հետևանքով մի քանի ժամվա ընթացքում բազմահազարանոց քաղաքը լքել է ամբողջ հայկական բնակչությունը:
Լեռնային Ղարաբաղի պատգամավորների խորհրդի նախագահ (1988) Վիգեն Հայրապետյանը հարցազրույցի ընթացքում պատմում է, որ խորհուրդն այն ժամանակ միաձայն որոշում էր կայացրել Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու մասին: Արդյունքում, Ադրբեջանի կազմից դուրս գալուն կողմ քվեարկած պատգամավորներին զրկեցին մանդատներից, քրեական գործեր են հարուցվել փաստաթուղթը սատարած անձանց դեմ: Բաքուն Ստեփանակերտ մտցրել էր զորքեր: ԼՂ բնակիչները դուրս էին եկել փողոց` բողոքի:
«91 թվականին Ադրբեջանը, հայտարարելով Խորհրդային Միության կազմից դուրս գալու մասին, հրաժարվել է բաց թողնել Լեռնային Ղարաբաղը: Իսկ հարևան Հայաստանը երկար ժամանակով սուզվեց մտածմունքների մեջ` ընդունե՞լ ինքնավարությունը, թե՞` ոչ: Ժամանակը գնում էր: Իրենք իրենց թողնված ղարաբաղցիները անկախություն հռչակեցին: Եվ զենքի դիմեցին: Խաղաղ ցույցերը վերաճեցին բախումների: Սկսվեց եռամյա պատերազմը»,- ներկայացնում է տեսանյութի հեղինակը:
Շփման գիծ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահման: Փշալարի հարյուրավոր կիլոմետրեր, խրամատներ:
«Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պայմանական է: Թեև 94-ին ինքնավարությունը պայմանավորվել է Ադրբեջանի հետ` պատերազմի դադարեցման մասին, խաղաղություն այդպես էլ չի հաստատվել: Հանրապետությունը մնում է չճանաչված»,- պատմում է Ռուսլան Յարմոլյուկը` մեջբերելով ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:
«Բոլոր այն խոսակցությունները, որոնք վարվում են ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, չեն կարող լինել արդյունավետ մինչև առաջին պայմանը` Ղարաբաղի բանակցային գործընթացի կողմ դառնալը, և երկրորդ` մինչև Ադրբեջանում չհասկանան, որ 88-ի իրավիճակին վերադարձ չկա»:
Նշենք, որ տեսանյութը կարող եք դիտել այստեղ http://www.youtube.com/watch?v=fsxtfG0URbI
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment