Aysor.am. 15.12.2009- Ադրբեջանի զինված ուժերում «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի` խորհրդարան ներկայացված նախագծում քննարկվում են «Այլընտրանքային ծառայություն» և «Այլընտրանքային զինվորական ծառայություն» հոդվածները, որոնք բովանդակային առումով խիստ տարբերվում են իրարից: Այս մասին գրում է «Բիզիմ յոլը»:
«Այլընտրանքային ծառայություն» հոդվածը վերաբերում է կրոնական համոզմունքների պատճառով զենք կրելուց հրաժարվող անձանց, որոնց համար նախատեսվում է զինվորական ծառայությունն անցկացնել շինարարության վրա, զինվորական հոսպիտալներում` սահմանված ժամկետում, տարբեր ծառայություններ կատարելու և այլ միջոցներով:
Աշխատանքի հետ կապված զինվորական ծառայություն անցնել չցանկացող քաղաքացիները, ըստ նախագծի, կարող են պետության կողմից որոշված չափով գումար բյուջե փոխանցելուց հետո, անցնելով կարճատև` մեկ ամսից մինչև 40 օր նախնական պատրաստվածություն, ազատվել զինվորական ծառայությունից և անցնել պահեստազոր:
Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Սիյավուշ Նովրուզովը lent.az-ին հայտնել է, որ Ադրբեջանում այլընտրանքային զինվորական ծառայության հնարավոր է անցնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո: «Նման փորձ, ի թիվս այլ երկրների, կա նաև Թուրքիայում: Թուրքական օրենսդրության համաձայն` արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները զինծառայությունից կարող են ազատվել` վճարելով 9 հազար դոլար, իսկ տեղացիները` 5 հազար դոլար և, մեկ ամիս ծառայելուց հետո, անցնել պահեստազոր: Այդ համակարգը կարող է կիրառվել նաև Ադրբեջանում», - lent.az-ին ասել է նա:Wednesday, December 16, 2009
Ադրբեջանում օրինականացվում է փողով զինծառայությունից խուսափելը
Aysor.am. 15.12.2009- Ադրբեջանի զինված ուժերում «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի` խորհրդարան ներկայացված նախագծում քննարկվում են «Այլընտրանքային ծառայություն» և «Այլընտրանքային զինվորական ծառայություն» հոդվածները, որոնք բովանդակային առումով խիստ տարբերվում են իրարից: Այս մասին գրում է «Բիզիմ յոլը»:
«Այլընտրանքային ծառայություն» հոդվածը վերաբերում է կրոնական համոզմունքների պատճառով զենք կրելուց հրաժարվող անձանց, որոնց համար նախատեսվում է զինվորական ծառայությունն անցկացնել շինարարության վրա, զինվորական հոսպիտալներում` սահմանված ժամկետում, տարբեր ծառայություններ կատարելու և այլ միջոցներով:
Աշխատանքի հետ կապված զինվորական ծառայություն անցնել չցանկացող քաղաքացիները, ըստ նախագծի, կարող են պետության կողմից որոշված չափով գումար բյուջե փոխանցելուց հետո, անցնելով կարճատև` մեկ ամսից մինչև 40 օր նախնական պատրաստվածություն, ազատվել զինվորական ծառայությունից և անցնել պահեստազոր:
Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Սիյավուշ Նովրուզովը lent.az-ին հայտնել է, որ Ադրբեջանում այլընտրանքային զինվորական ծառայության հնարավոր է անցնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո: «Նման փորձ, ի թիվս այլ երկրների, կա նաև Թուրքիայում: Թուրքական օրենսդրության համաձայն` արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները զինծառայությունից կարող են ազատվել` վճարելով 9 հազար դոլար, իսկ տեղացիները` 5 հազար դոլար և, մեկ ամիս ծառայելուց հետո, անցնել պահեստազոր: Այդ համակարգը կարող է կիրառվել նաև Ադրբեջանում», - lent.az-ին ասել է նա:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment