Monday, December 7, 2009

Ադրբեջանը Ուկրաինային բողոքի նոտա է հղել Ղարաբաղի մասին ֆիլմի համար

Tert.am.7-12-2009- Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին` Интер հեռուստաալիքով «հակաադրբեջանական» ֆիլմ ցուցադրելու համար, Trend News-ին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Թալյաթ Ալիևը: Նշենք, որ Ուկրաինական Интер հեռուստաալիքը Euronews-ից հետո պատրաստեց և հեռուստադիտողներին ներկայացրեց Ղարաբաղի մասին ֆիլմ: «Ադրբեջանի դեսպանատունն այժմ փորձում է կապ հաստատել հեռուստաալիքի հետ, որպեսզի բացատրություններ պահանջի»,- նշել է դեսպանը:

No comments: