News.am. 7-12-2009- Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ Վաշինգտոնում կայանալքի հանդիպմանը երկու դաշնակիցները պետք է խուսանավեն Օսմանյան Թուրքիայում Առաջին աշխարհամարտի ժամանակ մեկուկես միլիոն հայերի սպանդի հետ կապված հավերժական հարցից, նկատում է Los Angeles Times-ը:
Պարբերականը նկատում է, որ «Օբաման դրժել է խոստումը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայերին տրված, եւ չի անվանել վերանշյալ իրադարձությունները Ցեղասպանություն, տերմին, որ բազմաթիվ գիտնականների կողմից ճանաչվել է որպես դեպքերի իրական եւ համապատասխանող նկարագրություն»:
«Օբամայի վարչակազմն ասում է, թե իրենք գիտակցում են, որ այդ նուրբ հարցը կարող է տապալել հայ-թուրքական բանակցություններն ու հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները: Եւ անհայտ է մնում, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Վաշինգտոնը, եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցային գործընթացում ամեն ինչ սահուն չընթանա»- նշում է պարբերականը:
Թերթը գրում է նաեւ, թե «Թուրքիան տարածաշրջանային „ծանրքաշայինի“ դերի հավակնություններ ունի: Սակայն անհայտ է, թե դա որքանով է բխում Օբամայի եւ նրա վարչակազմի շահերից: Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ կան Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների հարցի շուրջ: Բացի այդ, Միացյալ Նահանգներն անհանգստացած են Իսրայելի ուղղությամբ Թուրքիայի արձակած „քննադատական նետերի“ կապակցությամբ: Եւ այդ կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Թուրքիան ստիպված է լինելու ընտրություն անել ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ կարեւոր տարածաշրջանային հարեւանի միջեւ»:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment