Մենք բազմաթիւ անգամներ այդ ամբիւնից բարձրաձայնել ենք թէ մեր համայնքի կառոյցներում բացակայում է արհեստավարժ տնօրինութիւնը.
Մենք բազմաթիւ անգամներ այս ամբիւնից բարձրաձայնել ենք թէ մեր համայնքի կառոյցներում բացակայում է արհեստավարժ տնօրինութիւնը եւ այդ իսկ պատճառով էլ համայնքը տուժում է անփորձառու, անփոյթ եւ անպատասխանատու անհատների շնորհիւ:
Դրա օրինակները շատ են եւ ցանկացողներին կառաջարկենք դիմել մեր կայքէջի արխիւ, ուր պիտի գտնեն մեր նախկին հրապարակած յօդւածները: Նմանօրինակ երեւոյթները կարծես չեն աւարտւում մեր համայնքում, եւ այս անգամ Հ.Մ.Արարատ Կ. -ը կրկին ուշադրութեան կենտրոնում է յայտնւել:
Խնդիրը դրանում է կայանում, որ մատուռի նորակառոյց ճաշարանի պատասխանատու Զարեհ Մարգարեանը իր բաժնի վաստակած մի քանի ամսւայ գումարներով, անյետացել է: Ասում են թէ նա արտագաղթել է: Ըստ տւեալների գումարը կազմում է 300-350 միլիոն թուման: Հարցը բարդանում է այն ժամանակ, երբ տեղեկանում ենք թէ վերոնշեալը հաշւետու է եղել կազմակերպութեան ներքին վարիչ՝ Արա Շահնազարեանին: Դժբախտաբար պրն. Շահնազարեանը ինչ-ինչ պատճառներով մի քանի ամիս Զարեհ Մարգարեանից հաշւետւութիւն չի պահանջել, եւ նա էլ վարիչի վստահութիւնից ու անփորձութիւնից օգտւելով դիմել է նման անպատասխանատու քայլի:
Ինչպէս սկզբում ասացինք, նման երեւոյթներ նորութիւն չեն մեր համայնքում եւ տեղ-տեղ կարելի է տեսնել նմանօրինակ անպատասխանատու արարքներ, որոնց գլխաւոր պատճառը հէնց մեր վարչական թուլութիւնն է: Երբ անփորձառու եւ անպատասխանատու անհատները, միայն բարեկամական կամ խմբակցական կապերի բերումով հասնում են վարչական աթոռների, էլ ոչ մի դրական արդիւնք սպասել հնարաւոր չէ:
Դեռ պիտի սպասենք ու տեսնենք, թէ Արարատ մարզաւանում գոյացած քննչական յանձնախումբը ինչ արդիւնքների պիտի հասնի: Արդեօ՞ք գտնւելու է կորած գումարները եւ պատժւելու են անպատասխանատու անհատները թէ կրկին ... :
05 December, 2009 07:28:00 ԻՐԱՆԱՀԱՅԵՐ ԼՐԱՏՈՒ
http://www.iranahayer.com/armenian_iranians_news/2035.html
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment