
/PanARMENIAN.Net/ 28.12.2009 - Դեկտեմբերի 28-ն Օրերս ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ՀՀ կառավարությանն ու ՀՀ ԱԺ ղեկավարությանն է ուղարկել նամակ, որում ներկայացրել է իր առաջարկությունները Բաքվի հայերի ցեղասպանության եւ դեպորտացիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Ստորեւ ներկայացվում են այդ առաջարկությունները:
Իր նամակում Լարիսա Ալավերդյանը առաջարկում է հունվարի 13-19-ը կազմակերպել տարբեր միջոցառումներ, որոնք ընդգրկում են հավաքների, կլոր սեղանների, ֆոտո ցուցահանդեսների կազմակերպումը, «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի ցուցադրումը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ եւ այլն:
Նրա կարծիքով անհրաժեշտ է նաեւ կազմակերպել գիտաժողովներ փախստականների, արտասահմանյան գիտնականների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Առաջարկվում է գրավոր ուղերձով դիմել Հայաստանում արտասահմանյան դեսպանատներին եւ ներկայացուցչություններին, որի մեջ պետք է հարց բարձրացվի Ադրբեջանի պատասխանատվության մասին:
No comments:
Post a Comment