Sunday, December 27, 2009

Ղարաբաղյան հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են. քաղաքագետ

Tert.am. 26-12-2009- Հետխորհրդային տարածքի ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը 1news.az-ին տված հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցում պաշտոնական Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումների մասին։ Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ ԼՂ հարցում Մոսկվայի և Անկարայի շահերը շատ առումներով համընկնում են: «Սակայն ռուս-թուրքական նախաձեռնությունը կարծես թե սկսել է դոփել տեղում, քանի որ պաշտոնական Երևանն սկսել է ավելի շատ դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը»,- նշել է Վլասովը: Նա նաև հավելել է, որ «վերջերս հայկական լոբբիի ջանքերի շնորհիվ Երևանն սկսել է ավելի անկախ քաղաքականություն իրականացնել` հաշվի չնստելով Մոսկվայի հետ: Սակայն այս գործընթացում շատ բան կախված է լինելու նաև Անկարայի դիրքորոշումից՝ արդյո՞ք Թուրքիան կկարողա կապել Արձանագրությունների վավերացման հարցը ԼՂ հակամարտության կարգավորման հետ»: Ըստ Ալեքսեյ Վլասովի` իրավիճակը «տարածաշրջանում ավելի է բարդանում, այդ պատճառով էլ կողմերը դեռ սպասողական դիրք են բռնել»:

No comments: