Tuesday, December 29, 2009

Թուրքիայի փոխվարչապետի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալված անձանց մոտ երկրորդ խուզարկությունը տեւել է 28 ժամ

News.am. 28-12-2009- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչի դեմ կազմակերպված մահափորձի կասկածանքով ձերբակալված երկու բարձրաստիճան սպաների աշխատավայրերում իրականացրած երկրորդ օրվա խուզարկությունը տեւել է 28 ժամ։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատարություն են ժամանել ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների գծով հանրապետական դատախազը, Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ոստիկանները։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված զինվորականների աշխատավայրում հայտնաբերվել են նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ անձնական տվյալներ պարունակող երկու փաստաթուղթ։ Թուրքական իրավապահները հարցաքննում են նաեւ այն ֆիրմայի տնօրենին, որտեղից, ըստ վարկածի, մեքենա էին վերցրել երկու սպաները՝ գնալու եւ Բյուլենտ Առինչի դեմ մահափորձ իրականացնելու համար։

No comments: