/PanARMENIAN.Net/ 07.12.2009 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կանդրադառնան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ամերիկայի հայ համայնքին հղված ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին:
Ինչպես գրում է ամերիկյան Los Angeles Times թերթը, Բարաք Օբաման խախտեց իր խոստումը, որը տվել էր ԱՄՆ հայ համայնքին նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ 1915թ. իրադարձությունները աշխարհի շատ գիտնականների կողմից ընդունված Հայոց ցեղասպանություն չանվանեց:
Թերթը նշում է նաեւ, որ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, թե այդ խնդիրը շատ զգայուն հարց է, որը կարող է արգելքներ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար եւ խանգարել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացմանը: «Անհասկանալի է մնում, թե ապագայում ինչ կնախաձեռնի Վաշինգտոնը, եթե հայ-թուրքական երկխոսության մեջ ամեն ինչ հարթ չընթանա»,- գրում է հոդվածի հեղինակը:
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment