Thursday, January 14, 2010

Օջալանի հարցը Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում

News.am. 14-1-2010- Թուրքիա է ժամանել քրդական PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլահ Օջալանի անգլիացի դատապաշտպան Քաթրիոնա Վայնը։ Թուրքական Haberform կայքէջի փոխանցմամբ՝ անգլիացի դատապաշտպանը ժամանել է Բուրսա, որտեղ նրան են միացել Օջալանի եւս մի քանի փաստաբաններ եւ թարգմանիչը ու մեկնել են Իմրալի կղզի՝ հանդիպելու Օջալանի հետ։ Անգլիացի փաստաբանը պետք է Օջալանի շահերը պաշտպանի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում։ Հիշեցնենք, որ Աբդուլահ Օջալանը 1999 թվականին տասնյակ սպանությունների եւ պայթյունների հետ կապ ունենալու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ իր պատիժը կրում է Թուրքիայի Իմրալի կղզում գտնվող բանտում։

No comments: