Monday, February 1, 2010

Թուրքիայի ղեկավարները ներքին տարաձայնություններ ունեն. Իսկանդարյան

Tert.am. 1-2-2010- Հայաստանում Թուրքիան հաճախ ներկայացվում է որպես մենասյուն, որպես միասնական քաղաքական սուբյեկտ, որն ընդունում է կամ չի ընդունում ինչ-որ որոշում: Ելնելով այդ տրամաբանությունից` ստացվում է, որ Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները համաձայնեցված են, դրանք միասնական ռազմավարության մաս են: Սակայն Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այլ կարծիքի է: Ինչպես այսօր նշեց քաղաքագետը, «Հայաստանի հետ փոխհարաբերությունների հարցն արդեն դարձել է Թուրքիայի համար ներքաղաքական խնդիր: Այդ հարցի շուրջ թուրք քաղաքական գործիչները վիճում և ընդդիմանում են միմյանց»: Այս առումով նա մատնանշեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հակասությունը: «Էրդողանը բավականին պոպուլիստական բնույթի քաղաքական գործիչ է: Դավութօղլուն ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական գործընթացն ավարտվի Արձանագրությունների ստորագրմամբ: Իսկ Էրդողանը կարող է օգտագործել հայ-թուրքական գործընթացը հաղթաթղթեր շահելու համար. նա կարող է պայքարել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի դեմ»,- նշեց նա: Ըստ Իսկանդարյանի` հնարավոր են հետևյալ սցենարները. վարչապետն ընդդիմանում է նախագահին կամ վարչապետն ընդդիմանում է արտգործնախարարին:

No comments: