Thursday, March 18, 2010

Ինչու է պետք Թուրքիան ԱՄՆ-ին

Repot.am. 18-3-2010- ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ֆիլիպ Գորդոնը Բրուքինգզ ինստիտուտում ունեցած իր ելույթի ժամանակ խոսել է իր երկրի համար Թուրքիայի նշանակության մասին: Ըստ ամերիկացի դիվանագետի՝ Թուրքիան և ԱՄՆ-ը տասնամյակներով եղել են գործընկերներ, և այդ գործընկերությունն այժմ կարևոր է, քան երբևէ: «Թուրքիայի հետ սահմանակից են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Իրաքը և Սիրիան: Բացի ռազմավարական, տնտեսական և մշակութային կապերից, Թուրքիայի ազդեցության գոտում են գտնվում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցեր, ինչպիսիք են կայունությունը Մերձավոր Արևելքում, կապերն իսլամական աշխարհի հետ, կասպիական տարածաշրջանից Եվրոպա էներգակիրների տեղափոխումը, անվտանգությունը և զարգացումը Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում, ինչպես նաև սերտ կապերի հաստատումը Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Գորդոնը:

No comments: