Thursday, March 18, 2010

ՀՌԱԿ ատենապետ. «Թուրքական ներկայիս կառավարությունը Ցեղասպանության շարունակողն է»

7or.am. 18-3-2010- Հայերին Թուրքիայից վտարելու մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի արտահայտությունը, ըստ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի, խոսում է այն մասին, որ թուրքական ներկայիս կառավարությունը Ցեղասպանության շարունակողն է։ -Ցանկացած հանցագործություն բաղկացած է լինում երեք մասից՝ նախապատրաստում, իրագործում և մեղքերի կոծկում։ Ներկայիս թուրքական կառավարությունը և մասնավորապես Էրդողանն իրենց գործունեությամբ ապացուցում են, որ նա հանդիսանում է 1915թ. ոճրագործության շարունակող։ Մենք այսօր հանցագործի հետ բանակցությունների ենք նստել։ Հետևաբար, Հ. Առաքելյանի կարծիքով, մինչև մենք մեր նյուրնբերգյան դատավարությունը չունենաք, հանցագործը կշարունակի իրեն դրսևորվել ավելի ցինիկ, ավելի լպիրշ։

No comments: