Tert.am. 9-4-2010- Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ադրբեջանցի գործընկերոջը տեղեկացրել է Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուի երևանյան այցի մանրամասները։ Այս մասին հաղորդում է trend.az-ը։
Նշենք, որ այսօր թուրք բանագնացը ժամանում է Բաքու։
Հեռախոսազրույցում Դավութօղլուն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում։
Ահմեթ Դավութօղլուն նաև նշել է, որ Էրդողանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հակամարտությանը։
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment