Thursday, April 8, 2010

Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել են Մեծամորի ատոմակայանի հարցը

Tert.am. 8-4-2010- Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը պահանջում է խորհրդարանական հետաքննություն սկսել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի առնչությամբ: Firat գործակալության փոխանցմամբ` նման առաջարկությամբ են հանդես եկել մի խումբ խորհրդարանականներ կուսակցության Իգդիրի պատգամավոր Փերվին Բուլդանի գլխավորությամբ: Առաջարկության մեջ նշվում է, որ 1978թ. ռուսների կողմից կառուցված ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում և ՄԱԳԱՏԷ-ի չափանիշների համաձայն` Մեծամորի ատոմակայանը աշխարհի 146 ատոմակայանների շարքում անվտանգության տեսանկյունից զբաղեցնում է վերջից երկրորդ տեղը: Բացի այդ, քուրդ խորհրդարանականների առաջարկության մեջ նշվում է, որ ատոմակայանները պետք է գտնվեն բնակավայրերից նվազագույնը 90 կմ հեռավորության վրա, իսկ Մեծամորի ատոմակայանն Իգդիրից գտնվում է 20, Երևանից՝ 50 կմ հեռավորության վրա, և պայթյունի դեպքում բացասական հետևանքները կտարածվեն Թուրքիայի արևելյան շրջանների վրա:

No comments: