Saturday, April 10, 2010

ԱՄՆ–ում կներկայացվի հարյուր դոլար արժողությամբ նոր թղթադրամ

7Or.am. 10-4-2010- Դրամանիշների ազգային բյուրոյից ուրբաթ օրը հայտարարել են, որ ապրիլի 21-ին ԱՄՆ-ում կներկայացվի նոր դիզայնով 100 դոլարանոց թղթադրամը։ -100 դոլարանոց թղթադրամի ներկայացումն առաջին քայլը կդառնա այն գլոբալ միջգերատեսչական ծրագրի համար, ըստ որի սովորեցնում են, թե ինչպես օգտվել նոր փողերից,-ասվում է հաղորդագրության մեջ։ Այնտեղ նաև ընդգծվում է, որ այդ ծրագիրը մշակվել է ԱՄՆ գաղտնի ծառայությունների և Դաշնային պահեստային համակարգի ֆիննախի կողմից։ Ի դեպ, նրանց ղեկավարներն ապրիլի 21-ին մասնակցելու են հանդիսավոր արարողությանը։ Որպես կանոն՝ այդպիսի ծրագրի շնորհանդեսներն իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում։ Նոր թղթադրամի դիզայնի մասին ոչինչ չի ասվում։ Փորձագետները միայն ենթադրում են, որ նոր գույն է ավելացվելու, ինչպես եղել էր 5, 10, 20 և 50 դոլարանոց թղթադրամների դեպքում։

No comments: