Tert.am. 22-4-2010- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից այսօր կազմակերպված քննարկմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ կուսակցության ծրագրային դիրքորոշումը:
«Մենք իշխանություններից պահանջում ենք, որպեսզի ճանաչվի Արցախի կայացած անկախությունը, ճանաչվի նրա ինքնիշխանությունն այն սահմաններով, այն տեսքով, որն այսօր առկա է քարտեզի վրա»,- ընդգծեց Սաֆարյանը:
«Ժառանգությունը» պահանջում է նաև, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ: «Ղարաբաղը պետք է քննարկի իր ճակատագրի որոշման հարցերը: Արցախն է, որ պետք է Ադրբեջանի հետ քննարկի տարածքային սահմանային ճշգրտումների հարցեր, այն էլ այն դեպքում, եթե Ադրբեջանը նման պատրաստակամություն հայտնի և առաջին քայլը կատարի»,- նշեց բանախոսը:
Thursday, April 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment