Tert.am. 24-4-2010- Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կա և կմնա այնքան, քանի դեռ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չի հաստատվել, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության գործող պայմանագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև։ Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։
Լրագրողի այն հարցին, թե հավանակա՞ն եք համարում արդյոք ռազմական գործողությունների վերսկսկումը հակամարտության գոտում, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձն ավանտյուրա է՝ հղի Ադրբեջանի համար աղետով։ Դեպքերի նման զարգացումը կարող է երկար ժամանակով ապակայունացնել տարածաշրջանը, ստեղծել լարվածության նոր օջախներ, բայց և ոչ մի կերպ չի լուծի ԼՂ հիմնախնդիրը։
Եթե հակիրճ լինեմ, Ձեր հարցի պատասխանը հետևյալն է՝ ո՛չ, ես պատերազմի վտանգ չեմ տեսնում մոտ ապագայում։ Բայց ես բազմիցս ասել եմ, որ մեր Զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն, որ հենց վաղը կարող են սկսվել ռազմական գործողություններ։
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment