Thursday, April 8, 2010

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՍՏԱՏՈւՍ-ՔՎՈՆ»

Report.am. 8-4-2010- Պետական այցով Էստոնիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Կողմերը, որոնք գործընթացում հանդես են գալիս իբրև միջնորդ, այսինքն Մինսկի խմբի համանախագահները, երկու կողմերին ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրենց առաջարկը: Այդ առաջարկը հիմնված է միջազգային մակարդակով ճանաչված նորմերի և միջազգային կազմակերպությունների բանաձևերի և որոշումների վրա: Ընդհանուր առմամբ այդ առաջարկը, չնչին բացառություններով, երեք ամիս առաջ պաշտոնապես և բաց ընդունվել է Ադրբեջանի կողմից: Բայց ցավոք, մենք չենք տեսել համանման մոտեցում Հայստանի կողմից: Սա էլ ավելի է մեծացնում մեր կասկածները նրանում, որ Հայաստանը պարզապես մտադիր է պահպանել ստատուս-քվոն, չի ուզում դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից և ցանկանում է ձգձգել գործընթացը»,- ասել է Ալիևը: Նա հավելել է , որ միջազգային հանրությունը պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը` համոզելու Հայաստանին վերջ տալ «օկուպացիային» և թույլ տալ «1 միլիոն ադրբեջանցի փախստականներին և բռնագաղթվածներին» վերադառնալ «հարազատ հողերը»:

No comments: