Saturday, April 10, 2010

Սպիտակ Տուն. Երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ շատ կարեւոր են ԱՄՆ-ի համար

News.am. 10-4-2010- Երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ շատ կարեւոր են ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնց հավանություն է տալիս ԱՄՆ-ը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համմերը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, որը կայանալու է Վաշինգթոնում ապրիլի 12-13-ն անցկացվող միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ Վաշինգթոնում Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-թուրքական արձանագրություններին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր:

No comments: