Saturday, April 10, 2010

Բաքվի ռազմատենչ հայտարարությունները Արցախում ներդրողների վրա չեն ազդում

Tert.am. 10-4-2010- «Արցախ ՀԷԿ» ընկերության ապրիլին կայանալիք բաժնետերերի ընդհանուր ժողովին քննարկվելու է նաև բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման հարցը: Այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսին այսօր Ստեփանակերտում հայտարարեց Արցախի վարչապետ Արա Հարությունյանը: Ըստ նրա` բաժնետերերի ընդհանուր ժողովին կորոշվի նաև բաժնետերերին վճարվելիք շահաբաժինների չափը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ ինքը նույնպես ձեռք է բերել «Արցախ ՀԷԿ»-ի 5 մլն դրամի բաժնետոմսեր, և կախված այն բանից, թե ինչ չափի դիվիդենտներ կստանա, կմտածի լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերելու մասին: Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես են անդրադառնում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի գնի վրա, Արա Հարությունյանը նշեց, որ այդ հարցին ավելի հստակ կարող են պատասխանել գործարարները, որոնք ներդրումներ են կատարել ընկերությունում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ արցախցիների վրա այդ հայտարարությունները չեն ազդում, իսկ «Արցախ ՀԷԿ»-ում հիմնական ներդրումները կատարել են արցախցիները: Նշենք, որ բաժնետոմսերի բաց տեղաբաշխում հայկական կազմակերպություններից իրականացրել է «Արցախ ՀԷԿ»-ը, որը Թարթառ գետի վրա կառուցում է մի շարք հիդրոէլեկտրակայաններ:

No comments: