Aysor.am.10-4-2010- Ըստ նախնական տվյալների, Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարի է ենթարկվել ուժեղ մարախուղի պատճառով վատ տեսանելիության պայմաններում վայրեջքի ժամանակ` կառչելով ծառի գագաթներին: Այդ մասին «ՌԻԱ-Նովոստիին» հայտնել է ՌԴ Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան:
«Նշված քրեական գործի վարույթն իր անձնական հսկողության տակ է վերցրել ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Նրա հրահանգով դեպքի վայր է մեկնել նրա տեղակալ Վլադիմիր Մալինովսկին, ձևավորվել է ՌԴ Գլխավոր դատախազությանը կից Քննչական հանձնաժողովի փորձագիտական խումբ»,- ասել է Գրիդնևան:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment