Haynews..8-4-2010- Թուրքիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, հայտնում է TRT-ն: Բուրաք Օզուգերգինը նշելով, որ «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը հետապնդող Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր ցուցադրել է ուժեղ քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատելու գործում:
Նա նաև նշել է, որ կարիք չկա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիային հիշեցնել իր պարտավորությունների կատարման մասին, քանի որ այդ հարցում Թուրքիան ունի ուժեղ քաղաքական կամք:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment