Saturday, April 10, 2010

Թուրքիան հրահրում է Ադրբեջանի պանթուրքիստական ղեկավարությանը հայերի հանդեպ ցեղասպան գործողությունների

PanARMENIAN.Net - 8 ապրիլի 2010 - Ապրիլի 24-ը ողջ աշխարհը նշում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ամսաթիվը պայմանական է` 1915թ. այդ օրը Թուրքիան, սկսելով հայ մտավորականների ոչնչացումից, ցեղասպանության “մասնակի” գործողությունից անցավ իրենց պատմական հայրենիքում հայերի ամբողջական հոլոքոսթին: Այս մասին ասվում է Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի ջավախահայության հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. “1894-1923թթ. Օսմանյան կայսրության և Թուրքիայի կառավարություններն իրականացրեցին հայերի, հույների և ասորիների ծրագրված զանգվածային ոչնչացում, այդ ժողովրդների բնակության պատմական տարածքներում: Այդ շրջանում տարբեր գնահատականներով սպանվել է շուրջ 2 մլն հայ, հարյուր հազարավոր հույներ ու ասորիներ: Դեռևս 1915թ. Մեծ Բրիտանիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան հռչակագիր ընդունեցին` դատապարտելով Հայոց ցեղասպանությունը “որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ”: 1919թ. թուրքական տրիբունալը հեռակա կարգով մահապատժի դատապարտեց երիտթուրքական կառավարության ղեկավարներն: Չնայած դրան, արդի Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Ավելի, նա միակողմանի կարգով իրականացնում է ՀՀ շրջափակումը: Թուրքիան հրահրում է Ադրբեջանի պանթուրքիստական ղեկավարությանը հայերի հանդեպ ցեղասպան գործողությունների”,-ասվում է հայտարարության մեջ: Սակայն, կան քաղաքական, իրավական և բարոյական հրամայականներ, որոնց հետ Թուրքիան արդեն չի կարող հաշվի չնստել: Նա չի կարող հավերժ ապրել “ժողովրդների մարդասպանի” խարանով: Հաշվի առնելով այդ ամենը` Ռուսաստանի ջավախայ համայնքը հայտարարում է. -Թուրքիան պարտավոր է սեփական նախաձեռնությամբ հանդես գալ Ցեղասպանության զոհերին և ընդհանուր առմամբ հայ ժողովրդին նյութական և բարոյական հատուցում տալու առաջարկով: - Թուրքիան պարտավոր է որպես բարի կամքի դրսևորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ պարտավորվի փրկել հետագա ավերումից իր տարածքում գտնվող հայ ճարտարապետության նմուշները: -Թուրքիան պարտավոր է որպես բարիդրացիական հարաբերությունների դրսևորում Հայաստանին վերադարձնել Անիի ավերակներով սահմանամեձ հատվածը: -Թուրքիան պարտավոր է վերանայել իր վերաբերմունքը հայ ազգային օջախի գաղափարին` չեղյալ հայտարարելով այն օրենքները, որոնք արգելում են հայերին իրենց նախնիների հողերը վերադառնալ; -Թուրքիան պարտավոր սահմանազատվել իր անցյալից”: Ադրբեջանի և Թուրքիայի հետ նոր հարաբերությունների ձևավորման առանցքային հարցը ղարաբաղյան խնդրի արդար և արագ կարգավորումն է: Անվտանգության ապահովումը, ցեղասպան քաղաքականության զոհ դարձած ժողովրդի ինքնորոշման իրավունքը հնարավոր է միայն անջատ գոյության պայմաններում”,-ասվում է հայտարարության մեջ: Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի ջավախահայ համայնքը հայտարարում է պատմական արդարության հաստատման համար պայքարը շարունակելու իր վճռականության մասին:

No comments: