Panorama.am. 9-4-2010- «Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձևերն ու դրսևորումները», - ասված է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարում հայ և թուրք լիգաների ընդունած բանաձևի մեջ:
Համագումարի ավարտին այսօր տեղի ունեցած ասուլիսում երբ լրագրողները փորձեցին հստակեցնել, թե արդյոք խոսքը նաև Ադրբեջանին է վերաբերում, քանի որ այդ երկրից պարբերաբար հնչում են ռազմատենչ հայտարարություններ, Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախագահ Յավուզ Օնեն պարզաբանեց, որ իրենք դատապարտում են ընդհանրապես բոլորին, ովքեր ռազմատենչ են: «Եթե Ադրբեջանն էլ ռազմատենչ է և ռազմական կոչեր է անում, ապա, իհարկե, մենք դատապարտում ենք նաև Ադրբեջանին», -հավելեց թուրք իրավապաշտպանը:
Նրա խոսքով, սահմանային բոլոր վեճերը հասցնում են նրան, որ մարդկային իրավունքների ոտնահարումներ կատարվեն: Յավուզ Օնենի խոսքով, իրենք նաև քննադատում են այն, որ քննարկման են դրվում Հայաստանի ներկա սահմանները, ինչն էլ պատերազմի առաջացման պատճառ է հանդիսանում:
«Մենք նաև պախարակում ենք Թուրքիայի այն քաղաքականությունը, որ զինվելու համար մեծ գումարներ է ծախսում, մինչդեռ այդ միջոցները կարող էին ծախսվել մարդկանց բարօրության համար», - հավելեց թուրք իրավապաշտպանը:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment