News.am. 8-4-2010- «Խոսելով մեր բանակի մարտունակության մասին՝ չպետք է ինքներս մեզ գովենք եւ թերագնահատենք ադրբեջանական բանակի դերը»,- ապրիլի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ղարաբաղյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։
Նշելով, որ ինքը, որպես ռազմական փորձագետ, հայկական բանակի մարտունակությունը դրական է գնահատում, սակայն ավելի կարեւոր համարեց, որ հայկական բանակի մարտունակության մասին խոսում են ռուս եւ ամերիկացի փորձագետները, Եվրամիությունը եւ անգամ Թուրքիան։ «Մենք մեր բանակը կառուցել ենք խորհրդային դպրոցի ավանդույթներով, ինչը ապացուցել է, որ այդ համակարգը արդյունավետ է գործում»,- ընդգծեց գեներալ-մայորը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ի տարբերություն հայկականի՝ ադրբեջանական բանակը մի քանի անգամ փոխել է իր կառուցվածքը, ինչի արդյունքում, սակայն, միայն գեղեցիկ համզգեստ եւ դիտարժան շքերթներ է վաստակել. «Ինչպես հարեւան Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում համազգեստները շատ գեղեցիկ են ստացվել, գեղեցիկ են ստացվել նաեւ շքերթները»,- նկատեց նա։
Անդրադառնալով երկու բանակների սպառազինության թեմային՝ ղարաբաղյան ազատամարտի հերոսը նկատեց, որ թեպետ Ադրբեջանը միայն տանկեր ձեռք բերելու համար վերջին ժամանակներս ավելի քան 40 մլն դոլար է ծախսել, սակայն այլ հարց է, թե որքանո՞վ է նա ընդունակ պետք եղած ժամանակ գործածել ձեռք բերված նոր տեխնիկան. «Փոխարենը հայերն ի ծնե սիրում են զենքը եւ մարտի ժամանակ կարողանում են տիրապետել դրան»,- համոզմունք հայտնեց Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ նույն ընդունակությունները չվերագրելով ադրբեջանցիներին։
Նրա խոսքով, թե՛ հայկական, եւ թե՛ ադրբեջանական բանակներում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն եթե մեր բանակում դրանք տարեցտարի հարթվում են, ապա նույնը չի կարելի ասել մեր հակառակորդի բանակի մասին։
Նրա խոսքով, այն միատարր չէ, եւ բնական է, որ ադրբեջանական բանակում ծառայող թալիշները կամ լեզգիները Ադրբեջանի համար չեն մարտնչի նույն ոգով, որով հայրենիքի համար կարող են մարտնչել միատարր հայ բանակի հայ զինվորները։
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment