Saturday, April 10, 2010

Ադրբեջանում խունտայի ստեղծման ուղղությամբ ևս մի քայլ է կատարվել

Aysor.am.10-4-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկիրը տանում է խունտայական կառավարման, ինչի ապացույցը վերջին 6 ամիսների ընթացքում մի քանի շրջանների գործադիր ղեկավարների պաշտոնում ոստիկանության պետերի և զինվորականների նշանակումն է: «Ազադլըգը» հայտնում է, որ Ադրբեջանի նախագահը ապրիլի 5-ին ևս մի հրամանագիր է ստորագրել, որով Ուջարի շրջանի գործադիր իշխանության ղեկավար է նշանակել Աղդաշի շրջանի ոստիկանության պետ Մեմմեդով Յաշար Գահրամանօղլուին: Թերթը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևը ս.թ. մարտի 4-ի իր հրամանագրով Գաբալայի գործադիր ղեկավար է նշանակել Արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Սաբուհի Աբդուլլաևին, 2009 թ-ի նոյեմբերի 11-ին Սալյանի շրջանի ղեկավար է նշանակել գեներալ լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովին, 2009 թ-ի սեպտեմբերի 2-ին էլ Լենքորանի ղեկավար է նշանակել ոստիկանության գնդապետ Սադըգով Նիզամի Յահյաօղլուին: Փորձագետների կարծիքով, պաշտոնապես եվրաինտեգրման ուղին ընտրած Ադրբեջանի իշխանության` զինվորական և կիսազինվորական մարդկանց քաղաքացիական կառավարման մեջ ներգրավումը երկրում այլ բան չէ, քան վարչա-հրամայական, կոշտ կառավարման կանոնների ամրպնդում և հեռացում ժողովրդավարությունից:

No comments: