Tert.am. 10-4-2010- «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 8-րդ համագումարին այսօր ելույթ ունեցավ նաև գրող-հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
«Մեր հայրենիքը կարիք ունի պահապան հրեշտակների, որը պետք է լինի ազատությունը, արդարությունը: Ինչ հայրենիք, եթե հրապարակի եղբայրության դեմ պետք է դուրս գա պալատի ախպերությունը: Ահա այսպիսի հայրենիքի պատիվը փրկելու է գալիս ձեր կուսակցությունը»,- ասաց նա:
Պասկևիչյանը նշեց, որ ինքը ԺՀԿ անդամ չէ, և իրեն այստեղ բերողը «կուսակցության մաս կազմող արժեքներն են»:
«Հայրենիքը կարելի է զգալ, կարելի է հայրենիքի վրա դուռը շրխկացնելով հեռանալ, բայց նոր հայրենիք ձեռք բերել հնարավոր չէ, քանի որ այն անփոխարինելի է»,- նշեց գրողը:
Ըստ նրա` առանց ժողովրդավարության չկա անկախություն, իսկ առանց անկախության չկա հայրենիք:
«Հայրենիքը վերջին 10-12 տարիներին կորցրեց իր անկախությունը: Մենք տեսնում ենք, թե մարտի 1-ին վերացված ժողովրդավարությունը ինչ է անում մեր անփոխարինելի հայրենիքի հետ: Կեցցե' ժողովրդավարությունը, որը մեր հայրենքի անփոխարինելիության երաշխիքն է»,- եզրափակեց Պասկևիչյանը:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment