Saturday, May 8, 2010

Հայաստան-Իրան` 1:1

Panorama.am. 8-5-2010- Այսօր Հայաստանի և Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականները Երևանում անցկացրեցին պլանավորված առաջին ստուգողական հանդիպումը: Այն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 1:1: Հատկանշական է, որ ողջ հանդիպման ընթացքում հյուրերն զգալի առավելություն ունեին, և միայն դարպասապահի գերազանց խաղի շնորհիվ մեր հավաքականին հաջողվեց խուսափել պարտությունից: Նշենք, որ Հայաստանի պատանեկան ընտրանին գոլը խփեց` օգտագործելով ստանդարտ իրավիճակը. տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը: Ավելացնենք, որ երկրորդ հանդիպումը թիմերը կանցկացնեն մայիսի 9-ին:

No comments: