Saturday, May 8, 2010

Արմեն Ռուստամյան. «Իրանը կարող է մասնակցել ԼՂ կարգավորման հարցին»

7or.am. 7-5-2010- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի բացման հանդիսավոր նիստի ժամանակ խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ տարածաշրջանային ուժերը փորձելու են բարձրացնել իրենց դիրքը, ինչը բխելու է առկա հակամարտությունների հետ կապված սեփական մոտեցումներից։ Դա կհանգեցնի նրան՝ յուրաքանչյուրի պատկերացմամբ Հարավային Կովկասը քանի՞ անկախ պետությունով պետք է ներկայանա՝ 3+2, թե՞ 3+3։ Ռուսաստանը, բնականաբար, կողմնակից է 3+3 ձևաչափին։ Գործընթացից դուրս չմնալու նպատակով Իրանն էլ է ակտիվացնում իր քայլերը՝ փորձելով հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դերակատարություն ձեռք բերել։ Նա նշել է, որ ԼՂ հարցի կարգավորման ձևաչափի մեջ Թուրքիան ու Իրանը նույն կարգավիճակը չունեն, և այդ կարգավիճակները հավասարեցնելուն ուղղված քայլերը պետք է խրախուսել։ Այդուհանդերձ, ձևաչափի փոփոխություն չպետք է թույլ տալ, քանի որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությունը ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային։ Ա. Ռուստամյանի կարծիքով Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, բայց կարող է հրավիրվել և լիարժեք մասնակցություն ունենալ ՄԽ կոնֆերանսին և հարցի կարգավորմանը։ Հայաստանի տեսանկյունից, Արմեն Ռուստամյանի կարծիքով, Կոսովոյի նախադեպը և 3+2 ձևաչափի առաջացումը բարենպաստ միջավայր կարող են ստեղծել ԼՂՀ ճանաչման համար։

No comments: