Wednesday, May 19, 2010

Թուրք-իրանական սահմանի մոտ նորից բախումներ են

Haynews.am. 18-5-2010- Թուրք-իրանական սահմանի մոտ շարունակվում են կրակոցներ հնչել: Ինչպես փոխանցում է Zaman-ը, Իրանի զինված ուժերի և PKK-ի իրանական թև համարվող PJAK-ի զինյալների միջև բախում է տեղի ունեցել: Բախման արդյունքում 2 քուրդ զինյալ է զոհվել: Իրանական կողմի կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որi նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: «ՔԲԿ»-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

No comments: