Saturday, May 8, 2010

«Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը սխալ է

Շուրջ մեկ դար առաջ կատարված պատմական իրողությունը շարունակվում է մեկնաբանվել սխալ դարձվածքներով: Սխալն ու վրիպումները կատարվում են ոչ միայն այլոց կողմից, այլ շատ հաճախ հայերի կողմից : Պատմաբանների, Հայաստանի պետական անձնավորությունների, հոգևոր առջնորդների, հեռուստատեսությամբ, թերթերով և վերջապես պարզ ժողովրդի կողմից: 95 տարի հետո փորձենք գտնել այն ճշգրիտ մեկնաբանումն ու սահմանումը, որը անսխալ կբնորոշի պատմական անժխտելի իրողությունը: 1.Հայոց աշխարհ, հայոց լեզու, հայոց լեռներ, այո, այս բոլորը հայոց են եղել հազարամյակներ շարունակ ու լինելու են հայոց այնքան ժամանակ, ինչքան ժամանակ գոյատևելու է հայ ժողովուրդը: 2.«Հայոց ցեղասպանություն» հայ ժողովրդին չի պատկանել: Հայկական ցեղասպանություն չկա, հայերի ցեղասպանություն դարձվածքը սխալ է , իսկ Հայաստանի ցեղասպանություն արտահայտությունը լիակատար անիմաստ : 3.Անգլերեն լեզվով մշտապես օգտագործվող The Armenian Genocide դարձվածքը նույնպես սխալ է: Ճիշտ է The Ottoman genocide against Armenians. Գերմաներեն՝ Der völkmord an den Armenien. 4.Պատմական անժխտելի իրողություն Է և ճշգրիտ բնութագրում հայոց պատմության ինչ- որ հատվածում ՝ ՀԱՅՈՑ ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ արտահայտությունը: 5.Թուրքիան որպես երկիր ու թուրք ժողովուրդ, գոյություն չուներ, երբ հայոց դեմ գործադրվեց ցեղասպանություն, ժողովրդասպանություն: Այս հանգամանքը ու պատմական փաստը հույժ կարևոր է: 6.Մեր գրականության մեջ համարյա շարունակաբար կրկնվում է՝«հայերի ցեղասպանությունը Թուրքիայում» սխալ արտահայտությունը: Այս սխալը կրկնում են օտարները: Այն սխալ տպավորությունն է առաջանում , թե հայերը եղել են մի կրոնական փոքրամասնություն Թուրքիայում, որ իսլամական անհանդուրժողականության հետևանքով սպանվել են: 7.ՀԱՅՈՑ ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ծրագրված իրագործվել է Օսմանյան կայսրությունում, որի կազմի մեջ էր Հայաստանի Արևմտյան հատվածը: Իրավաբանական ճշգրիտ արտահայտությունը հետևյալն է. Հայերը ցեղասպանության են ենթարկվել իրնց երկրում՝ Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության ծրագրված միջոցներով: Այս ճշգրիտ մեկնաբանությանը հետևում է, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը կորցրել է իր հայրենիքի Արևմտյան մասը ու նրա շուրջ երեք միլիոն բնակչությունն ու մշակույթը, ուստի Օսմանյան կայսրության իրավահաջորդող Թուրքիայի Հանրապետությունը (1923 թ.) պարտավոր է փոխհատուցում կատարելու Հայաստանի Հանրապետությանն ու սփյուռքին: Ձեր տեսակետները գրեք. Aramais.m@live.se Արամայիս Միրզախանյան 16 ապրիլ 2010 Շվեդիա, Ստոքհոլմ

No comments: