Saturday, May 8, 2010

Վ. Շիրխանյան. Իրանը Թուրքիայից նախընտրելի է

Aysor.am. 07.05.2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի միջնորդությունը նախընտրելի է թուրքականից, գտնում է ՍԴՀԿ անդամ, ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանը: «Իրանն այն երկիրն է, որը կողմ է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ասաց նա այսօր պատերազմի ժամանակ: Ըստ բանախոսի` Թուրքիան իրավունք չունի խոսելու միջնորդության կամ Մինսկի խմբում համանախագահության մասին, քանի որ հանդիսանում է պատերազմի կողմերից մեկը: «Ադրբեջանական բանակում գործում էին թուրքական գեներալներ, սպաներ, զենք էր ուղարկվում, փողեր»,- նշեց նա` հիշեցնելով նաև 1993 թվականից մինչ օրս թուրքական կողմից իրականացվող` Հայաստանի շրջափակումը: Վ. Շիրխանյանը գտնում է, որ եթե Անկարան, իրոք, ցանկանում է հանդես գալ միջազգային հանրության առջև իբրև խաղաղասեր պետություն, այն պետք է դուրս բերի իր զորքերը Նախիջևանից, ճանաչի Ցեղասպանությունը և փոխհատուցի հայ ժողովրդի հայրենազրկությունը, ինչպես նաև` դուրս բերի իր զորքերը Կիպրոսից և կարգավորի հարաբերությունները Իրաքի քրդերի հետ: Ըստ նախկին փոխնախարարի, այս ամենից հետո միայն հնարավոր կլինի խոսել Թուրքիայի իշխանությունների իրական խաղաղասիրության և եվրաինտեգրման գաղափարին հավատարիմ լինելու մասին:

No comments: