Saturday, May 8, 2010

Արտո Թունջբոյաջյանը եւ թուրք երգիչ Յաշար Քուրթը համերգ կտան Հրանտ Դինքի հիշատակին

News.am. 7-5-2010- Մայիսի 8-ին ԱՄՆ-ում համերգ է անցկացվելու` նվիրված Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին։ Համերգի կազմակերպիչներն են թուրք-ամերիկյան ընկերակցությունը եւ «Լուսին ու աստղեր» ծրագիրը։ Համերգին հանդես են գալու Արտո Թունջբոյաջյանը՝ Armenian Navy Band խմբի հետ, եւ թուրք ռոք երգիչ Յաշար Քուրթը։ Նրանց դուետը, որը կոչվում է Յաշ-Ար, ներկայացնելու է «Ընդդեմ ատելության եւ թշնամանքի» երաժշտական ալբոմը: Այդ ալբոմում հատուկ երգ կա, որը գրվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո եւ նվիրված է նրա հիշատակին:

No comments: