News.am. 3-5-2010- NEWS.am-ը ներկայացնում է «Մայրիկը հրաշալի հրաձիգ է» վերտառությամբ հոդվածը, տպագրված կանադական «La Presse – Plus» ամսագրի էջերում: Այն նվիրված է ղարաբաղան պատերազմի մասնակից Եվգենիա Առուստամյանի ճակատագրին:
Շուշի, Լեռնային Ղարաբաղ. Եվգենիա Առուստամյանը չէր մտածել, որ իր ԴՆԹ-ում բռնության գեներ կան: Ծնվելով 1955թ. Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի գերազանցապես հայերով բնակեցված քաղաքում, նա կրթություն է ստացել հետպատերազմյան Խորհրդային Միությունում: Սովորել է Երեւանում, ապա տեղավորվել աշխատանքի, ինչը թույլ է տվել ոտքի կանգնեցնել երեք որդիներին: Շրջապատում նրան «Տիկնիկ» էին ասում, քանի որ «ինքը լավիկն էր»,- ասում է նա՝ տխուր ժպտալով:
Սակայն 1988թ. Լեռնային Ղարաբաղում սկսվեց պատերազմը եւ ցնցեց Առուստամյանի ընտանեկան կյանքը: Նրա երկու որդիներն ու ամուսինը միացան Ադրբեջանի դեմ պայքարող ուժերին: Ամուսինը զոհվեց, երկու որդիները վիրավորվեցին: «Ես որոշեցի, որ պետք է վրեժ լուծեմ ազերիներից: Ես տանը թողեցի իմ կրտսեր որդուն եւ մտա զինված ջոկատ: Ես չէի վախենում: Գիտեի, որ համազգեստ եմ կրում եւ պայքարում, ինչպես ուրիշները: Հետ նայելով՝ զարմանում եմ, թե ինչպես արեցի դա»,- պատմում է նա տարիներ անց իր ընկերուհի Կարինա Դանիելյանին, որը նույնպես, ինչպես տարածաշրջանի տասնյակ կանայք, պատերազմի տարիներին պատահաբար զինվոր դարձավ:
Այդ երկու զինվորներն իրենց պայքարից ողջ եւ ամբողջական ետ չեն եկել: Նրանք երկուսն էլ լրջորեն վիրավորվել են եւ հաշմանդամ են արդեն 16 տարի: Ներկայումս բնակվում են գնդակներով խոցված մի շենքում, որը լքել էին դրա նախկին բնակիչ ադրբեջանցիները:
Իրենք հաղթել են պատերազմը, եւ ներկայումս Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ հայկական տարածք է, սակայն աշխարհը չի ճանաչել այդ փոքրիկ լեռնային երկիրը, գրում է կանադական ամսագիրը եւ մեջբերում ազատամարտիկ Եվգենիա Առուստամյանի խոսքերը. «Բայց ես ուրախ եմ, որ արել եմ հենց այդպես: Ես ոչնչի համար չեմ ափսոսում»:
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment