Monday, May 3, 2010

Հայ-թուրքական սահմանը դեռ չբացած` Դավութօղլուն արդեն անցել է հայ-ադրբեջանական սահմանի բացմանը

News.am. 3-5-2010- Օքսֆորդում ելույթով հանդես եկած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անհրաժեշտ է համարել, ոչ միայ հայ-թուրքական, այլ` հայ-ադրբեջանական սահմանի բացումը: Անգլիական Օքսֆորդի համալսարանում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ մոտ մեկ ու կես ժամանոց ելույթի ընթացքում Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին` նշելով. «Մենք ցանկանում ենք բացել Հայաստանի հետ սահմանը եւ ինտեգրվել մեր հարեւանների հետ: Սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է բացել նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանը: Քանի որ այդպես հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային կայունությունը»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

No comments: