Monday, May 10, 2010

«Մենք չունենք տարածք, ունենք հայրենիք, ունենք արցախապատկան հողեր»

Report.am. 10-5-2010- «Շուշիի ազատագրումը հայոց պատմության փառահեղ էջերից մեկն է և ընդհատված փառահեղ էջերի շարունակությունն է, որովհետև գրեթե հազար տարի հայ ժողովուրդը նման հաղթանակ չէր ունեցել, երբ հաղթելով կամ կռվելով ինչ-որ բան չի զիջում, այլ ձեռք է բերում»,-Report.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, հայ ժողովրդի համար Շուշիի ազատագրումը նաև միասնության խորհրդանիշ է: «Միասնության պարգայում մենք մեծ հաղթանակներ կարող ենք տալ, որովհետև Շուշիի հաղթանակի համար անկախ քաղաքական ուղղվածությունից, անկախ քաղաքական հայացքներից ու պաշտոնական դիրքից, համազգային պայքար գնաց և բոլորը մեկ մարդու նման կռվեցին, պայքարեցին և մենք ունեցանք ռազմական առումով անհնարին հաղթանակ, որովհետև Շուշին անառիկ բերդ էր, անառիկ բերդ էր մեծ հնարավորություներով, և երկարաժամկետ կտրվածքով կարող էին պաշտպանություն իրականացնել, բայց Աստծո օգնությամբ, ժողովրդի միասնությամբ մենք կարողացանք հաղթել»: Տարածքների վերադարձը Արմեն Մարտիրոսյանն անկարելի է համարում: «Մենք չունենք տարածք, ունենք հայրենիք, ունենք արցախապատկան հողեր, որոնք քաղաքական խարդավանքներով տրվել են Ադրբեջանին: Միանշանակ է, որ հայոց հողի մասին է խոսքը գնում, ուստի որևէ սակարկություն այդ հողերի վերաբերյալ չի կարող լինել»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:

No comments: