Saturday, May 8, 2010

Գեղամ Բաղդասարյան. «Բոլորը հավաքված են մի տանիքի տակ»

Report. 7-5-2010- Ստեփանակերտի «Դեմո» մամուլի ակումբի տնօրեն և «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը մամուլի այսօրվա վիճակը ածանցյալ է համարում քաղաքական դաշտի վիճակին. դաշտում չկա այլընտրանք, չկա բազմաբևեռություն: Եթե նախկինում կուսակցական տպագիր մամուլում կարող էին լինել տարբեր կարծիքներ, ապա այժմ բոլոր կուսակցությունների իշխանությանը պաշտպանելու պարագայում կուսակցական մամուլը չի կարող այլընտրանք լինել: «Բոլորը հավաքված են մի տանիքի տակ, իսկ այդ տանիքի (իշխանության) տակ են բոլոր ռեսուրսները: Բնականաբար դրսում շատ քիչ հնարավորություն է մնում, և ուղղակի հնարավոր չէ, որ դրսում այդ տանիքից դուրս ստեղծվի անկախ մամուլի ինստիտուտ»: Երկրորդ «կրակը», ըստ Գեղամ Բաղդասարյանի, ԼՂՀ միջազգային ճանաչում չունենալն է, ինչի պատճառով միջազգային կազմակերպությունների մեծ մասը հրաժարվում է համագործակցել ղարաբաղյան լրատվամիջոցների հետ:

No comments: