Saturday, May 8, 2010

Գերմանացիների կեսը չգիտի` ինչ օր է մայիսի 8-ը

Report.am. 8-5-2010- Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնակչության գրեթե կեսը չգիտի, թե երբ է ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը, և ինչ է տեղի ունեցել 1945թ. մայիսի 8-ին. այդ օրը Գերմանիան ստորագրել է իր կապիտուլիացիայի տակ: Երկրի բնակչության շրջանում նման հարցում է իրականացրել Forsa ինստիտուտը: Հարցումները ցույց են տվել, որ այս իրադարձություններից առավել անտեղյակ են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները. 18-29 տարեկանների 70%-ը չեն իմացել, թե երբ է ավարտվել Երկրորդ աշխարհամարտը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Գերմանիայի բնակչության մեծամասնության համար պատերազմը դադարել է խոսակցության թեմա լինել: Հարցվածների միայն 17%-ն է նշել, որ քննարկում է այդ հարցը:

No comments: