Monday, June 21, 2010

ՀՀ նախագահը կմեկնի Գերմանիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-23-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ԳԴՀ տնտեսության արեւելյան հանձնաժողովի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահը Բեռլինում կհյուրընկալվի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments: